Հարկ է, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեն Կիևի դեմ՝ Մինսկյան համաձայնությունները չկատարելու համար. Ս. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը կարող էին պատժամիջոցներ կիրառել Կիևի նկատմամբ՝ Մինսկյան համաձայնությունները չկատարելու համար:
«Այժմ իրենց կողմից այդքան ցանկալի Մինսկյան պայմանավորվածությունների գործընթացի իրականացումը կասեցվում է Կիևի իշխանությունների կողմից: Չգիտեմ, թե Կիևի վրա ճնշում գործադրելու ինչ միջոցներ կան ամերիկացիների և եվրոպացիների մոտ, բայց մի գուցե արժե կիրառել իրենց կողմից այդքան սիրված պատժամիջոցների մեխանիզմը, որպեսզի նրանց ստիպեն անել այն, ինչի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել», -ասել է Ս. Լավրովը: