Մեծապես տպավորված եմ ԼՂՀ-ի ընտրություններից. Բունդեսթագի պատգամավոր
Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը, ով դիտորդական առաքելությամբ ներկա է գտնվել երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվող խորհրդարանական ընտրություններին, հայտարարել է, որ տպավորված է ընտրություններով:
Նա նշել է, որ ընտրություններն իսկապես ժողովրդավարական են եղել, սակայն ինքնահռչակ հանրապետությունը չի կարող միայնակ պայքարել միջազգային հանրության կողմից ճանաչվելու համար:
Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելն էլ նշել է, որ չնայած Եվրամիությունը չի ճանաչում Արցախը՝ որպես ինքնավար հանրապետություն, ինքն անձամբ ընդունում է ընտրությունները: