211652_close_icon
views-count1709 դիտում article-date 16:12 06-07-2022

Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձևի կյանքի կոչման հարցում դեռ շատ անելիքներ կան. Բունդեսթագի փոխնախագահ

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի այցի շրջանակներում հուլիսի 4֊ին Բունդեսթագում տեղի է ունեցել պատվիրակության հանդիպումը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ տիկին Պետրա Պաուի հետ:

ՔՊ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր։ Պատվիրակության անդամները ներկայացրել են տիկին Պաուին տեղեկատվություն Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների մասին` ընդգծելով, որ ժողովրդավարությունը Հայաստանում դիտարկվում է որպես խաղաղության և անվտանգության ապահովման կարևոր երաշխիք, որն այլընտրանք չունի։

Հանդիպան ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակությունը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը, անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների չհայրենադարձման խնդրին, Հայոց մշակութային ժառանգության պահպանության հիմնահարցերին։

Բունդեսթագի փոխնախագահը, անդրադառնալով նշված խնդիրներին մասնավորապես ընդգծել է, որ Բունդեսթագի կողմից դեռևս 2016 թվականին ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի կյանքի կոչման հարցում դեռ շատ անելիքներ կան։ Բունդեսթագի փոխխոսնակը ընդգծել է հայ֊գերմանական խորհրդարանական համագործակցության կարևորությունը` պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին։

Նմանատիպ նյութեր