211652_close_icon
views-count19652 դիտում article-date 17:35 03-05-2015

Վրաերթ՝ Երևանում. հավաքվածներն ասում էին, որ վրաերթ կատարած կին վարորդը հայ դերասաններից մեկի հարազատն է

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսայանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ մայիսի 2-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 12:20-ի սահմաններում Կասյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց Երևանի Օրբելի փողոցի բնակիչ, 29-ամյա Սոնա Մարությանը իր վարած Suzuki մակնիշի 70 TV 101 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի Օրբելի փողոցի բնակիչ, 45-ամյա Գայանե Մարգարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից հայտնել են, որ վրաերթի ենթարկվածի առողջությանը վտանգ չի սպառնում: Վրաերթի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը Հայաստանում հայտնի դերասաններից մեկի հարազատն է, ում ինքնությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պարզում է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր