62581 դիտում
22:48 16-06-2022
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ներն ու Opel-ը. կան վիրավորներ. Mercedes-ներից մեկի վրայից հանեցին համարանիշները. հավաքվածներն էլ ասում էին՝ պարեկներին տեսավ, դարձավ «ռագատկի քար». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններոմ Տիգրան Մեծի պողոտա-Գլինկա փողոցի խաչմերուկում բախվել են Mercedes CLS 350, Mercedes CLA 250 և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկի գազաբալոնը պոկվել և շպրտվել է, իսկ ավտոմեքենաներից մեկն էլ տապալել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշում հաշվառված աղբամանները, որոնց միջից աղբը լցված էր մայթով մեկ: Opel-ը բախվել է նաև 2 ծառի:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկները, իսկ դեպքի վայր ժամանած մի երիտասարդ, ով իրեն երևակայելով, դնում էր «լավ տղու» տեղ, փորձում էր Mercedes CLA 250-ի վրայից հանել 88 PP 005 համարանիշները, սակայն պարեկների մեկ թարս հայացքը տեսնելով, համարանիշները «գլխիկոր, խոնարհ հարսի նման» տեղադրեց Mercedes-ի վրա, ապա քթի տակ ինչ-որ անհասկանալի բաներ խոսելով, ճողոպրեց:
Հավավքածներն էլ ,տեսնելով այդ ամենը ասում էին՝ «լավ տղեն» պարեկին սեսավ, դարձավ «ռագատկի քար»:
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բամանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ներից մեկի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:
Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայյացուցիչը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2185 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)