Այսօր հայ կինոյի և թատրոնի ամենաականավոր դերասաններից մեկի՝ լեգենդար Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է․ ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Նարեկն ու Դավիթը, որ մկրտվել էին Սուրբ Գայանե վանքում, այցելեցին սիրված դերասանի տուն-թանգարան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 4-ին, հայ կինոյի և թատրոնի ամենաականավոր դերասաններից մեկի՝ լեգենդար Մհեր Մկրտչյանի, ժողովրդի սիրելի «Ֆրունզի» ծննդյան 94-ամյա հոբելյանն է։
Վաղ առավոտից Գյումրիում գտնվող լեգենդի թանգարան այցելուների թիվը այնքան շատ է, որ կարելի է ասել՝ «ասեղ գցելու տեղ չկա»։ Այսօր թանգարան են այցելում նաև ԱՊՀ երկրներից ու արտասահմանից։ Ամերիկայի Միացյալ նահանգներից թանգարան են այցելել նաև Հայաստանյան լրատվական դաշտում հայտնի և սիրված Գոհար Վեզիրյանը՝ ամուսնու՝ Էդգար Տոնոյանի և տղաների՝ Նարեկի ու Դավիթի հետ։
Երեխաները օրերս Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում մկրտվել են, իսկ սիրված դերասանի տուն-թանգարան այցելելու գաղափարը Նարեկինն ու Դավիթինն է եղել։ Ծնողներն անգամ զարմացել են, որ երեխաները իրենց խնդրել են այցելել Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան, ինչը նրանք մեծ սիրով կատարել են։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի