1581 դիտում
20:26 02-05-2015
Հայերին կենդանի այրում էին սեփական տներում, բռնաբարում, խմբերով տեղահան անում. այդ ամենից փրկվածները ցրվեցին աշխարհով մեկ. Foreign Policy
Foreign Policy-ն ներկայացնում է Վերմոնթ համալսարանի պրոֆեսոր, վիպասան Դանա Ուոլրաթի հոդվածը: Ըստ հեղինակի՝ ամերիկացիները, լինելով ներգաղթածների ազգ, քաջատեղյակ են բախումներից, և կարծում է, որ երկիրն անկասկած պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հոդվածը՝ մասնակի կրճատումներով, ներկայացնում ենք ստորև.
ԱՄՆ եկած հայ գաղթականները սիրում են կատակել, թե անգամ Ջորջ Վաշինգտոնն էր հայ: Ինչպես ցանկացած կատակում, այնպես էլ Ամերիկա ներգաղթածի առասպելներում կա ճշմարտության չափաբաժին. ամերիկահայերը հակված են հավատալու ամերիկյան այն իդեալին, որ արդարությունն ու խաղաղությունը միաձուլված են:
2015-ի ապրիլի 24-ին աշխարհի հայերը հիշատակել են 100-րդ տարելիցն այն պահից, երբ ցեղասպանության ժամանակ օսմանյան թուրքերը համակարգված կերպով սպանել էին 1.5 մլն հայերի: 1915 թվականին այդ օրը Կոնստանդնուպոլսում ձերբակալվել, ապա սպանվել էին հարյուրավոր հայ մտավորականներ և հայ համայնքների առաջնորդներ: Այդ ամենն արվում էր իբր ելնելով հայերի անհավատարմությունից, որը կարծես թե սպառնում էր Օսմանյան կայսրության անվտանգությանը: Այս պատճառով երիտթուրքերի առաջնորդները Ստամբուլից հրամայել էին սպանությունների և մշակութային ոչնչացման մի արշավ, որը հաճախ անվանում են 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
Հայերին գնդակահարում էին, կախաղան բարձրացնում և զանգվածաբար գլխատում. նրանց կենդանի այրում էին սեփական տներում, բռնաբարում, խմբերով տեղահան անում իրենց բնակավայրերից և ուղարկում սիրիական անապատում մահկանացուն կնքելու: Այդ ամենից փրկվածները ցրվեցին աշխարհով մեկ:
Մինչ տեղի էր ունենում այդ ցեղասպանությունը, միջազգային հանրությունը ժամանակին սկսեց արձանագրել իր զայրույթը: New York Times-ի հարյուրավոր հոդվածներ անդրադառնում էին տեղի ունեցող սարսափներին: Խաղաղության կորպուսի «նախահայր» «Մերձավոր Արևելքի նպաստամատույց» կոմիտեն սովորեցնում էր 1920-ականների ամերիկացի երեխաներին հիշել «քաղցած հայերի» մասին: Մինչդեռ ցեղասպանության ճարտարապետները, փախչելով միջազգային դատարանից, բնակություն հաստատեցին Գերմանիայում:
Քեմալ Աթաթուրքի նոր կառավարությունը վերակրթել է իր բնակչությանը՝ ապահովելով երկրի մոնոէթնիկ բնակչությունը: Այս մշակութային հեղափոխությունը ազդեցիկ կերպով հեռացրեց Թուրքիային իր բազմալեզու պատմությունից. նոր այբուբեն, նորացված ու խմբագրված բառարան, այլևս ոչ մի հայկական պատմական կոթող, ոչ մի հայ երաժիշտ, գրող կամ նկարիչ: Այլ ազգային փոքրամասնությունների՝ հույների, ասորիների և քրդերի մշակությանին ավանդներն արժանացել էին նույն ճակատագրի: Նոր թուրքական հանրապետության քարոզչությունն այնպիսինն էր, ինչպիսին այսօր է. այն մոռացության է մատնում Ցեղասպանության մասին հիշողությունները: Թուրք գիտնական Թաներ Աքչամը ցույց է տալիս՝ ինչպես են թուրքական դասագրքերում շրջանցում Հայոց ցեղասպանությունը՝ դրան վերաբերվելով որպես պատմական քաղցկեղի և ներսից գոյատևման սպառնալիքի:
Ինձ հիշեցրել էին նման քարոզարշավի հաջողության մասին այն ժամանակ, երբ մի ամերիկահայ երիտասարդ հարցրեց ինձ. «Ցեղասպանությունն այնքան վաղուց էր տեղի ունեցել, ինչու՞ հայերս այն մոռացության չենք տալիս»: Կարծում եմ՝ նրանք գիտեն պատասխանը, մասնավորապես, որովհետև ապագա գնացող շարժումը անցյալից անկեղծություն է պահանջում: Մենք, ավելի լավ է, հարգենք, քան թաղենք մեր սխալները, որքան էլ մեծ նրանք լինեն: Ֆրանցիսկոս Պապն ընդունել էր դա անցյալ ամիս, երբ օսմանյան թուրքերի իրականացրած հայերի կոտորածը ցեղասպանություն էր որակել: Ի պատասխան դրան՝ Թուրքիան հետ էր կանչել Վատիկանում իր դեսպանին: Մինչդեռ ԱՄՆ, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան լռելյայն սատարում են Թուրքիայի հերքողական քաղաքականությունը՝ վախենալով իրենց համար այդքան կարևոր ռազմավարական դաշնակցի հաշվեհարդարից:
Գիտնականները համարում են, որ ցեղասպանությունը տեղի է ունենում փուլերով, և որ բնաջնջումն այդ փուլերից միայն մեկն է. վերջինը հերքումն է:
Ցեղասպանությունը չի ավարտվել, քանի դեռ այն հերքում են: Այս տարի հայերը ոչ միայն հիշատակում են տեղի ունեցած Ցեղասպանության 100-ր տարելիցը, այլև խնդրում են վերջ տալ հերքմանը, որը կենդանի է պահում ցեղասպանությունը:
Թուրքիայի նման երկրի նման համառ ժխտումը խոսում է ամոթի ավերիչ, հարկադրական զորությունից: Սակայն եկեք չմոռանանք, որ գոյություն ունի նաև առողջ ամոթ: Անցյալի ազնիվ արտացոլումը կարող է ժամանակին ընկերական հարևանությամբ ապրող ժողովուրդներին կրկին բերել նման հարաբերությունների:
Հաշտեցման նման նպատակ էր հետապնդում Հրանտ Դինքը. թուրքահայ լրագրող, որը սպանվել էր ստամբուլյան իր գրասնյակի հարևանությամբ իր պատմության ճշմարիտ հաշվառման ջանքերի պատճառով: Թուրք գիտնականների, լրագրողների, արվեստագետների և գրողների աճող զանգվածի հաջողվել է դուրս գալ «պատմական ճանապարհորդության» և հասկանալ, որ իրենց սիրելի երկրի առողջությունը վտանգված է: Այդ մարդկանց թվում է Թաներ Աքչամը, Ուգուր Ումիթ Ունգորը, Օրհան Փամուկը, Էլիֆ Շաֆաքը և այլոք: Մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ այդ ամենը «դժոխային պատերազմի» արդյունք էր. «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և և անմարդկային հետևանքներով տեղահանումների ժամանակ զոհվել են տարբեր կրոնական և էթնիկ պատկանելության միլիոնավոր մարդիկ»:
Ի՞նչ կլիներ, եթե, օրինակ, ԱՄՆ-ն չընդուներ իր ստրկատիրական անցյալը: Պատկերացնու՞մ եք մեր երեխաների պատմության դասագրքերը, որոնք անտեսում են հնդկացիների ներկայությունը Հյուսիսային Ամերիկայում նախքան եվրոպացիների ներգաղթը: Ամերիկացիները գիտեն հիմնավորված ամոթանքի ապաքինող զորության մասին, որը մշակույթների միջև արդյունավետ կապեր է վերականգնում, վերաբացում ֆիզիկապես փակված սահմանները: Հրաժարվելով նման հնարավորություններից՝ հարց է ծագում. արդյո՞ք հարիր է քաղաքական կամ ֆինանսական շահերը ավելի վեր դասել, քան պատմական ճշգրտությունը:
Տասնամյակ առաջ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը նշում էր, որ ԱՄՆ-ի՝ Հայոց ցեղասպանության վերաբերմունքը կործանարար էր. այդպիսինն էլ մնում է առ այսօր:
Դա լուռ հաղորդագրություն էր, որ ցեղասպանությունը թույլատրելի է, որ մենք որպես ազգ կարճատև ռազմական, քաղաքական ու ֆինանսական շահերն ավելի բարձր ենք դասում արդարությունից և ճշմարտությունից: Ժամանակն է զարգացնելու դոկտոր Մարտին Լյութեր Քինգի առաջադրած սկզբունքը, որի մասին նա գրել էր մի նամակում:
«Անարդարությունը ցանկացած պահի և ոչ ցանկացած վայրում արդարության մշտական սպառնալիք է»:
Մենք՝ ամերիկացիներս, ներգաղթյալների ազգ ենք: Մենք շատ լավ գիտենք բախումների զորության մասին: Մենք գիտենք, որ պատմությունն ավելին է, քան երբեմնի անցած իրադարձություն, որ մեր փախհարաբերություններն այլ երկրների հետ պետք է հենվեն ավելին, քան կարճատև ռազմավարական շահերի վրա: Ցեղասպանության ճանաչումն ավելին է, քան հարգանք ամերիկահայերի նկատմամբ: Դա կհամաձայնեցնի մեր արտաքին քաղաքականությունն արդարադատության հետ և վերջակետ կդնի այն տպավորությանը, թե մենք պետք է հետապնդվենք պատմության՝ քաղաքականապես նպատակային տարբերակն ընդունելով: Ամերիկայի համար խաղաղության համար բախումը միշտ արդարության ձգտում էր նշանակում: Ժամանակն է, որպեսզի Միացյալ Նահանգների կառավարությունը անվերապահորեն ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Նմանատիպ նյութեր
1885 դիտում
12:29 16-10-2014
ԱՄՆ-ը չի սովորում իր սխալների վրա և շարունակում է պարտվել. Foreign Policy
1965 դիտում
16:00 12-05-2015
Թուրքիան անմիտ գազային խաղեր է խաղում Եվրոպայի հետ. Foreign Policy
1416 դիտում
09:38 12-05-2018
Իրանի վերաբերյալ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու նպատակը նոր պայմանագրի կնքումն է. Foreign Policy
Այս բաժնից
802 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել