1927 դիտում
12:29 16-10-2014
ԱՄՆ-ը չի սովորում իր սխալների վրա և շարունակում է պարտվել. Foreign Policy
Ամերիկացի քաղաքական գործիչները պատմությունից դասեր քաղել չգիտեն, դրա համար էլ մշտապես պատերազմների մեջ են հայտնվում, որոնցում հնարավոր չէ հաղթել և որոնք բացասական ազդեցություն են թողնում ԱՄՆ-ի անվտանգության վրա, գրում է Foreign Policy-ում միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Գորդոն Ադամսը:
Ըստ նրա՝ ամերիկյան իշխանությունները թույլ են տալիս ներքին խնդիրներին և դիմակայություններին ազդել արտաքին քաղաքական որոշումների վրա և ոչ օբյեկտիվ գնահատել հակամարտությունների արդյունքները: Այսպես, ամենաարյունալի պատերազմներից մեկի՝ Վիետնամի պատերազմի տված դասը ամերիկյան իշխանություններն այդպես էլ ոչինչ չսովորեցրեց և չխանգարեց Աֆղանստանում և Իրաքում նոր պատերազմներ սկսելուն, իսկ ավելի ուշ՝ Մերձավոր Արևելքի գործերին միջամտելուն:
Միացյալ Նահանգներին թվում է, թե գիտի՝ ինչպես կանգնեցնել արյունահեղությունը, անկարգությունները, ինչպես զբաղվի այլ երկրների պետականության կառուցմամբ, սակայն դա չի համապատասխանում իրականությանը:
«Եր՞բ մենք կգիտակցենք, որ ուրիշ մարդկանց և ուրիշ երկրներում նրանց խնդիրները լուծելու փորձերը ընդամենը ձախողվող ռազմավարություն է»,-գրում է հոդվածագիրը և հավելում, որ ժամանակն է, որպեսզի ամերիկյան իշխանությունները հասկանան, որ Մերձավոր Արևելքի խնդիրների լուծումը իրենց ձեռքում չէ:
Նմանատիպ նյութեր
1461 դիտում
09:38 12-05-2018
Իրանի վերաբերյալ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու նպատակը նոր պայմանագրի կնքումն է. Foreign Policy
1995 դիտում
16:00 12-05-2015
Թուրքիան անմիտ գազային խաղեր է խաղում Եվրոպայի հետ. Foreign Policy
Այս բաժնից
1282 դիտում
12:43 26-01-2025
Լուկաշենկոն շան հետ է գնացել ընտրատեղամաս
916 դիտում
12:26 26-01-2025
Ջոն Քենեդու, Ռոբերտ Քենեդու և Մարտին Լյութեր Քինգի սպանություններին առնչվող փաստաթղթերը կգաղտնազերծվեն
874 դիտում
11:37 26-01-2025
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կստանա Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը