Եվ ահա խաղաղությունը եկել է մեր տարածաշրջան. մեզ մնում է ավելի շատ բեռներ, ավելի շատ խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր և բարեկեցություն բերել Հարավային Կովկաս. Փաշինյան
Այն ահռելի միջազգային հետաքրքրությունը, որ այժմ կենտրոնացած է Հարավային Կովկասի վրա, կապիտալ է, որը մենք միասին, համագործակցված, ես նկատի ունեմ՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, պետք է ճիշտ օգտագործենք մեր տարածաշրջանի զարգացումն ու կայունությունը երաշխավորելու համար: Այս մասին Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ի վերջո ունենք պատմական շանս՝ ապահովել ոչ միայն խաղաղ, այլև բարեկեկցիկ և զարգացող Հարավային Կովկաս: Ի վերջո խաղաղությունը, բարեկեցությունը, զարգացումը, կոմերցիոն բեռների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի մշտական ուղեկիցն են կամ հակառակը՝ կոմերցիոն բեռները, խողովակաշարերը, էլեկտրահաղորդման գծերն են խաղաղության և բարեկեցության մշտական ուղեկիցը:
Եվ ահա խաղաղությունը եկել է մեր տարածաշրջան, և մեզ մնում է ավելի շատ բեռներ, ավելի շատ խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր և ավելի շատ բարեկեցություն, ավելի շատ զարգացում բերել Հարավային Կովկաս, ինչն ավելի կամրապնդի խաղաղությունը, ինչն էլ իր հերթին կմեծացնի թե բեռների, թե բարեկեցության, թե զարգացման ծավալն ու տեմպը՝ բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի, թե Ադրբեջանի:
Կարծում եմ՝ մենք՝ հարավկովկասյան երեք երկրների ղեկավարներս, ունենք բավարար կամք, իմաստնություն և հեռատեսություն՝ այդ բեռների բարեկեցության, զարգացման ու խաղաղության ներկայությունն ապահովելու համար աշխատել ոչ միայն առանձին-առանձին այլ նաև միասին»,- ասել է Փաշինյանը: