3729 դիտում
17:24 02-05-2015
20-ամյա զինծառայողը զենքի պատճառով ծեծել է իրենից ստորադաս համարվող ծառայակցին
20-ամյա Սեդրակ Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ընդգրկված լինելով զորամասի վերակարգում՝ որպես վաշտի հերթապահ, զորամասի զինանոցում զենքը սահմանված կարգով չհանձնելու համար դիտողություն է արել զինվորական կոչման բերումով իր համար ստորադաս հանդիսացող, նույն զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ս. Ապրեսյանին, ինչի նրանց միջև վիճաբանություն է առաջացել զորամասի ծխարանում, որի ընթացքում սերժանտ Ա. Միրզոյանը զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ բռնություն է գործադրել շարքային Ա. Ապրեսյանի նկատմամբ: Այն է՝ դիտավորությամբ բռունցքով մեկ անգամ հարվածել է վերջինիս դեմքին և պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Ապարանի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը;
Նմանատիպ նյութեր
3300 դիտում
14:15 04-04-2015
Ծխախոտի պատճառով 20-ամյա զինծառայողը ծեծել է ծառայակցին եւ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել պետերի նկատմամբ
3559 դիտում
17:22 07-11-2014
19-ամյա զինծառայողը զորամասի զուգարանում ծեծել է ծառայակցին
2075 դիտում
16:54 21-11-2014
Ճանապարհը չզիջելու համար 21-ամյա զինծառայողը ծեծել է ծառայակցին
Այս բաժնից
565 դիտում
20:08 22-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին
574 դիտում
19:56 22-01-2025
ՔԿՀ-ներում ճաշացուցակը կազմելիս հաշվի են առնվում ազգային և կրոնական նախընտրությունները. ԱՆ
964 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան