Ծխախոտի պատճառով 20-ամյա զինծառայողը ծեծել է ծառայակցին եւ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել պետերի նկատմամբ
20-ամյա Մուշեղ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով պարտադիր զինվորական ծառայության մեջ N զորամասում, ծխախոտ չտալու համար բռունցքով հարվածել է Հ. Փեփոյանին և անհարգալից վերաբերմունք ցուցաբերել իր նկատմամբ պետ հանդիսացող Դ. Եղիկյանի, Գ. Փիլոյանի և Ա. Ավետյանի նկատմամբ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 356 հոդվածի 1-ին մասով, 358 հոդվածի 2-րդ մասով եւ 359 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Վարդենիսի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: