Ճանապարհը չզիջելու համար 21-ամյա զինծառայողը ծեծել է ծառայակցին
21-ամյա Արամ Զարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ավիացիոն ամբիոնի 3-րդ կուրսի կուրսանտ, իրար ճանապարհ չտալու կապակցությամբ վիճաբանել է կուրսանտ Վանուշ Մարզպետի Հարությունյանի հետ, որն էլ շարունակելու նպատակով մտել է զորամասի թիվ 404 լսարան, որտեղ իրենց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, այլ բռնի գործողություններ է կատարել Վ. Հարությունյանի նկատմամբ` աջ ձեռքով մեկ անգամ հարվածել է վերջինիս ձախ աչքին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: