Այսօր առավոտյան Նեպալը կրկին ցնցել է երկրաշարժը, հաղորդում է Tass գործակալությունը:
Ամերիկյան երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 05:35-ին:
Ուժգնությունը կազմել է 5 մագնիտուդ: Էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Կատմանդուից 93 կմ դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում՝ 10 կմ խորության վրա:
Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Ապրիլի 25-ի առավոտյան տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի և մի քանի հետցնցումների հետևանքով զոհերի թիվը հաշվվում է 6621, տուժածների թիվն անցնում է 14 հազարը: