Վրաստանի վարչապետ Իրալի Ղարիբաշվիլին նախարարների կաբինետի համար 3 ներկայացուցիչների թեկնածություն է առաջադրել, հաղորդում է Georgia Online-ը:
Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում նա առաջադրել է եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Թինաթին Խիդաշվիլիի թեկնածությունը, բնապահպանության նախարարի պաշտոնի համար՝ պատգամավոր Գիգլա Ագուլաշվիլիի թեկնածությունը և Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնի համար՝ Iberia Business Group ավտոմոբիլային հոլդինգի նախագահ Թարիելա Խեչիկաշվիլիի թեկնածությունը:
Մյուս նախարարների պաշտոններն անփոփոխ են մնում: Ղարիբաշվիլին կառավարության կազմի ցուցակը կուղարկի նախագահին, իսկ հետո՝ խորհրդարանին՝ վստահության քվե ստանալու համար: