211652_close_icon
views-count3358 դիտում article-date 21:19 01-01-2019

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամի թեկնածություն ենք առաջադրել․ Զոհրաբ Մնացականյան

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ դառնալը Հայաստանի արտաքին քաղաքականության կանոնավոր աշխատանքներից մեկն է։ Այս մասին երեկ Հանրային հեռուստատեսության «Այսօր իրականում» [url=https://www.youtube.com/watch?time_continue=4&v=t0l1DkeMRtE]հաղորդման[/url] ժամանակ նշել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։ «Մենք թեկնածու ենք այդ խորհրդի անդամ դառնալու համար։ Մենք նաև թեկնածություն ենք դնում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ դառնալու համար, բայց ավելի ուշ շրջանի համար։ Մեզ համար հիմա պատասխանատու պահ է, ընտրությունները լինելու են հոկտեմբերին և մենք շատ ակտիվ տանելու ենք մեր արշավը։ Ու այսօրվա մեր ներքին օրակարգը միայն ու միայն մեզ օգնում է էլ ավելի մրցունակ լինել այդ մրցարշավի մեջ։ Մենք արևելաեվրոպական խմբում ենք, որտեղ երկու տեղի համար 3 երկիր է, որից մեկը մենք ենք»,-ընդգծեց Մնացականյանը։

Նմանատիպ նյութեր