211652_close_icon
views-count930 դիտում article-date 10:28 30-04-2015

Ժամանակակից կյանքում որոշիչ դեր է խաղում «զոմբոարկղը». Առավոտ

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված. ««Վահան և սուր», իմ կարծիքով, հրաշալի խորհրդային ֆիլմում կա մի դրվագ, երբ արտիստը Չարլի Չապլինի տեսքով դուրս է գալիս բեմ ու պարզապես ձեռք բարձրացնում: Հավաքված ֆաշիստները սկսում են նրա երեսին ձվեր շպրտել: «Չարլին» հենց դրա համար էլ կանգնել է, որպեսզի նրան նվաստացնող հարվածներ հասցնեն: Ինչպես բացատրում է «շոուի» դերասանուհին՝ «կատարում ենք ռայխսֆյուրերի հրամանը՝ մեր բանակի մարտական ոգին բարձրացնելու ուղղությամբ»: Զինվորականները հավկիթ շպրտելու «համատեղ արարողությունից» իրենց լավ են զգում, նրանց մարտական ոգին, ըստ երևույթին, բարձրանում է: «Բացասական համախմբման» դասական օրինակ: Տոտալիտար հասարակություններին հատուկ է ոչ միայն ազատությունների խիստ սահմանափակումը, այլև «բացասական կոնսոլիդացիան», համախմբում ինչ-որ բանի դեմ, որն ի թիվս այլ բաների՝ ապահովում է չարիքի դեմ պայքարող «առաջնորդի» բարձր վարկանիշը: Նույնիսկ եթե կա դրական [թեկուզ և անհեթեթ] գաղափար՝ համաշխարհային կոմունիզմ, Երրորդ Ռայխ, խալիֆաթ և այլն, միևնույն է՝ գլխավոր խթանը «թշնամիների» դեմ համախմբվելն է՝ համատեղ ձվեր շպրտելը: Շատ դեպքերում դրական գաղափար ընդհանրապես չկա, բայց թշնամիներ պետք է լինեն պարտադիր: Այդպես է պուտինյան Ռուսաստանում՝ «մենք վեր ենք կացել ծնկներից, իսկ ամերիկացիներն ու եվրոպացիները մեզ խանգարում են»: Ինչպես և այլ տոտալիտար ռեժիմներում՝ խնդիր է դրված բանական գաղափարներից, առաջին հերթին՝ բարեկեցիկ և խաղաղ կյանքի ձգտումից մարդկանց շեղել շամանական, միստիկ պնդումներով: Ժամանակակից կյանքում այստեղ որոշիչ դեր է խաղում «զոմբոարկղը»»,–գրում է թերթի խմբագիրը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր