211652_close_icon
views-count13571 դիտում article-date 16:28 10-05-2018

Վրաստանը որոշիչ դեր ունի Հայաստանի համար. Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը՝ Վրաստանի «Առաջին ալիքին»

Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին բացառիկ հարցազրույց է տվել Վրաստանի «Առաջին ալիքին», որտեղ, մասնավորապես խոսել է Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում: Վարչապետն իր խոսքում նշել է․ «Վրաստանը բարեկամ երկիր է: Վրաստանի և Հայաստանի եղբայրական հարաբերությունները պետք է զարգացում ապրեն, քանզի մենք եղբայրական երկրներ և գործընկերներ ենք: Մեր կուսակցության («Քաղաքացիական պայմանագիր»- խմբ.) ծրագրում Վրաստանը որոշիչ դեր ունի Հայաստանի համար: Կարծում եմ, մեր հարաբերությունները պետք է զերծ լինեն աշխարհաքաղաքական գործոններից և ազդեցությունից, որոնք, ցավոք, ոչ միշտ են դրական»: Նա հավելել է, որ Հայաստանը և Վրաստանը պետք է խորացնեն հարաբերությունը բոլոր ուղղություններով, ինչպես տնտեսական և քաղաքական, այնպես էլ մեր երկու ժողովուրդների միջև:

Նմանատիպ նյութեր