3195 դիտում
09:52 29-04-2015
ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը՝ ԲՀԿ վերադառնալու հավանականության և ազգականներին կուսակցությանը անդամագրելու պատճառների մասին
ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, ով վերջերս դուրս եկավ ԲՀԿ-ից, ոչ միայն չի պատրաստվում վերադառնալ ԲՀԿ, այլեւ ընդհանրապես որեւիցե կուսակցության չի պատրաստվում անդամակցել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուստամ Գասպարյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե իր ազգականները վերջերս անդամագրվել են ԲՀԿ-ին եւ չի բացառվում, որ ինքն էլ վերադառնա կուսակցություն:
Հարցին, թե այս դեպքում որն է պատճառը, որ նման լուրերի արտահոսք է լինում, պատասխանեց. «Իմ ազգականները ԲՀԿ-ում չեն էլ եղել, որ վերադառնան: Սխալ է մեկնաբանվում: Նրանք վաղուց ԲՀԿ-ին անդամագրվելու դիմում էին ներկայացրել, որին ընթացք չէր տրվել: Այս դեպքերից հետո ընթացք տվեցին, որը շոուի վերածվեց: Իմ եղբայրը տարբեր պաշտոններում աշխատած լուրջ մարդ է եւ ունի իր քաղաքական հայացքները: Դա իր իրավունքն է»:
Նմանատիպ նյութեր
16489 դիտում
14:37 24-02-2015
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը չի բացառում, որ ինքը ևս կլքի ԲՀԿ-ն
13355 դիտում
12:36 28-02-2015
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արշակ Մխիթարյանը՝ կուսակցությունից դուրս գալու հավանականության մասին
Այս բաժնից
1012 դիտում
21:04 03-01-2025
Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում՝ առաջ անցնելով Իտալիայից
3163 դիտում
20:18 03-01-2025
2025 թվականին ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ
1174 դիտում
18:38 03-01-2025
Գինու և քրիստոնեության օրրանի հետևից. չեխական լրատվական կայքը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան