ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արշակ Մխիթարյանը՝ կուսակցությունից դուրս գալու հավանականության մասին
ՀՀԿ-ԲՀԿ հանդարտված առճակատումից հետո ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորները շարունակում են լքել կուսակցությունը: Մամուլը պարբերաբար խոսում է այն ամսին, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արշակ Մխիթարյանը եւս դուրս է գալու կուսակցությունից:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը զրուցեց Արշակ Մխիթարյանի հետ, ով նշեց, որ ինքը կուսակցությունից դուրս գալու մտադրություն չունի: «Չկա նման բան: Ես չեմ պատրաստվում դուրս գալ ԲՀԿ-ից»,- ասաց պատգամավորը:
Հարցին, թե այդ հարցում հնարավո՞ր է, որ փոփոխի իր կարծիքը, թե՞ միանշանակ է այդ որոշումը, պատասխանեց. «Այո, դա վերջնական որոշում է»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կուսակցությունից դուրս էին եկել Արագած Ախոյանը, Գրիգորի Մարգարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Մելիք Մանուկյանը` Շշի Մելոն, Դավիթ Քոչարյանը, Մուշեղ Պետրոսյանը: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանն էլ չի բացառում, որ ինքը եւս կհեռանա կուսակցությունից: