211652_close_icon
views-count1555 դիտում article-date 17:32 22-11-2026

Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և կարգազանց զինծառայողների դեմ. ՊՆ

ՀՀ ՌՈ պետը տվել է հանձնարարականներ՝ կարգապահության ամրապնդման, կարգազանց զինծառայողների հայտնաբերման միջոցառումները նպատակային և արդյունավետ դարձնելու վերաբերյալ, հայտնել են Պաշտպանության նախարարությունից։

«Նոյեմբերի 21-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն:

Նախքան խորհրդակցության մեկնարկը՝ ՌՈ պետն անձնակազմին է ներկայացրել ռազմական ոստիկանության նորանշանակ պաշտոնատար անձանց, այնուհետև անցել խորհրդակցության հիմնական մասին, որի ժամանակ քննարկվել են օպերատիվ վիճակի, կատարողական կարգապահության, կանխարգելիչ բնույթի աշխատանքների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ հարցեր:

ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը տվել է հանձնարարականներ՝ կարգապահության ամրապնդման, կարգազանց զինծառայողների հայտնաբերման, արատավոր բարքերի, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, քրեորեն հետապնդելի արարքների նախականխման ուղղությամբ թիրախային աշխատանքներ տանելու, ինչպես նաև անհատական ու ընդհանուր բնույթի կանխարգելիչ միջոցառումները նպատակային և արդյունավետ դարձնելու վերաբերյալ»,- հայտնել են նախարարությունից։

 

Նմանատիպ նյութեր