211652_close_icon
views-count16162 դիտում article-date 14:37 24-02-2015

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը չի բացառում, որ ինքը ևս կլքի ԲՀԿ-ն

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը եւս չի բացառում, որ կլքի ԲՀԿ-ն: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ առայժմ որոշում չի կայացրել, սակայն առաջիկայում հստակ որոշում կունենա այդ հարցում եւ կոնկրետ կպատասխանի՝ հեռանալո՞ւ է կուսակցությունից, թե՞ ոչ: Որոշ տեղեկություններ կան, որ Մուշեղ Պետոյանը եւս դուրս է գալու ԲՀԿ-ից: Նա [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում, ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց տեղեկությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ կուսակցությունից դուրս էին եկել Արագած Ախոյանը, Գրիգորի Մարգարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Մելիք Մանույնաը` Շշի Մելոն եւ Դավիթ Քոչարյանը:

Նմանատիպ նյութեր