211652_close_icon

Ցավալի էր, երբ ԽՍՀՄ արտգործնախարարը ծաղկեպսակ դրեց Աթաթուրքի շիրիմին. Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ Վլադիմիր Պոզներին. տեսանյութ

views-count7959 դիտում article-date 10:56 28-04-2015
«Մենք Հայոց ցեղասպանության մեջ չենք մեղադրում այսօրվա թուրքական իշխանություններին, սակայն երբ նրանք հերքում են ցեղասպանությունը, ակամայից դառնում են դրա հանցակիցը: Մենք ցանկանում ենք, որպեսզի նրանք գցեն իրենց ուսերից այդ բեռը»,- «Պոզներ» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը շարունակել է. «Ցանկացած հանցագործություն, եթե այն չի բացահայտվում, եթե նրան չի հետևում պատիժը, հաջորդող հանցագործությունների համար խթան է դառնում: Իսկ հետագայում այն կանխող ամենալավ նախազգուշացումը և ամենահզոր տարրը այդ հանցագործությունները խոստովանելն է»: Ս. Սարգսյանը ընդգծել է, որ երբ ԽՍՀՄ արտգործնախարարը ծաղկեպսակ է դրել Աթաթուրքի շիրիմին, ցավալի է եղել: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր