Պուտինը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմին
Ռուսասըանի Դաշնությունում այսօր նշում են Հայրենիքի պաշտպանի օրը, ինչի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիսավոր կերպով ծաղկեպսակ է դրել Կրեմլի պատի մոտ՝ Անհայտ զինվորի շիրիմին, հաղորդում է Ria Novosti-ն:
Հանդիսավոր արարողությանը մասնկացել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Դաշնային խորհրդի և Պետդումայի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն և Սերգեյ Նարիշկինը, ՌԴ նախագահի ադմինիստրացիայի ղեկավար Սերգեհ Իվանովը, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, նախարարներ, պետական ու քաղաքական այլ գործիչներ, ինչպես նաև վետերաններ:
Նախագահական գնդի զինծառայողները ծաղկեպսակ են դրել՝ ռուսական դրոշի գույների ծաղիկներով և հետևյալ մակագրությամբ՝ «Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից՝ անհայտ զինվորին»: