211652_close_icon
views-count9162 դիտում article-date 14:32 21-09-2021

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» պանթեոնում. Նա այցելել է Մանվել Գրիգորյանի շիրիմին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից առավոտյան, Անկախության 30-ամյակի առթիվ, ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին և հարգանքի տուրք մատուցվել: Այս մասին տեղեկանում ենք Երրորդ նախագահի գրասենյակից:

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է իր մարտական ընկերոջ՝ «Արցախի հերոս», Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շիրմին, ծաղիկներ խոնարհել և հարգել մարտական փառահեղ ուղի անցած հերոսի հիշատակը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր