211652_close_icon
views-count948 դիտում article-date 18:54 27-04-2015

Իեն Սոմերհոլդերը և Էմմա Սթոունը կարող են մասնակցություն ունենալ Նյուրնբերգյան դատավարության մասին պատմող ռուսաստանյան ֆիլմի նկարահանումներին

Ամերիկացի դերասաններ Իեն Սոմերհոլդերը և Էմմա Սթոունը կարող են մասնակցություն ունենալ Նյուրնբերգյան դատավարության մասին պատմող ռուսաստանյան ֆիլմի նկարահանումներին: Այդ մասին հայտնել է ֆիլմի պրոդյուսեր Մարիա Ժուրովսկայան: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, ֆիլմի պրոդյուսերը նշել է, որ իրենց համար չափազանց համոզիչ է թվում, պատկանորեն և փաստագրորեն հաստատված, Ալեքսանդր Զվյագինցևի «Հավերժ դարերով» վեպը: Հեղինակը ավելի քան 40 տարի զբաղվել է Նյուրնբերգյան դատավարության գործընթացով: Ըստ Ժուրովսկայայի` նման պատմական նյութի վրա ստեղծված ֆիլմը կարող է ֆիլմ-իրադարձություն դառնալ:

Նմանատիպ նյութեր