Ջոնի Դեպը վիրահատվելուց հետո վերադարձել է «Կարիբյան ծովի ծովահենները - 5» ֆիլմի նկարահանումներին
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպը վերադարձել է «Կարիբյան ծովի ծովահենները - 5. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմի նկարահանումներին: Այդ մասին իր Twitter-ի միկրոբլոգում նշել է ֆիլմի պրոդյուսեր Ջերրի Բրուկհայմերը:
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Դեպի բացակայությամբ նկարահանվել են բոլոր այն դրվագները, որոնցում ինքը չէր մասնակցում:
«Կարիբյան ծովի ծովահենները – 5» ֆիլմի նկարահանումները մեկնարկել էին Ավստրալիայում փետրվարի 17-ին: Մարտի 10-ին հայտնի էր դարձել, որ ֆիլմի գլխավոր աստղ Ջոնի Դեպը վնասել է ձեռքը՝ մոտոցիկլիստ Միք Դուանի տանը երեկույթի ժամանակ: Ըստ ականատեսների, նա վնասվածքը ստացել է կատաղության պահին՝ ձեռքը պատին խփելիս: Դերասանը ստիպված է եղել վերադառնալ ԱՄՆ, որտեղ նրան վիրահատել են:
Նշենք, որ ֆիլմը պետք է վարձույթում հայտնվի 2017-ի հուլիսի 7-ին: