211652_close_icon
views-count690 դիտում article-date 19:18 25-04-2015

Կալկաթայի հայերը հիշատակեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցը

Կալկաթայի հայկական համայնքի անդամները Իրանից, Լիբանանից և Մոսկվայից ժամանած հայերի հետ ապրիլի 24-ին հավաքվեցին Նազարեթի հայկական առաքելական եկեղեցում հիշատակման արարողության համար, հաղորդում է The Times of India պարբերականը: «Ի հիշատակ նահատակների՝ մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում այն ազգերին, կազմակերպություններին և անհատներին, որոնք քաջություն են ունեցել ճանաչելու և դատապարտելու Հայոց ցեղասպանությունը: Մենք շնորհակալ ենք այն պետություններին և բարի մարդկանց, որոնք ընդունել են մեր ազգի զավակներին իրենց քույրերի և եղբայրների պես: Արդարության և մարդասիրության այս օրինակները լուսավոր էջեր են մարդկության պատմության մեջ», – ասել է եկեղեցու սպասավոր, գերշնորհ հայր Զավեն Յազիչյանը: Մասնակիցների թվում էր հասարակական ինտերգրացիայի և հաղորդակցման փորձագետ Մարի Ազնավուրը՝ Մոսկվայից: «1915-ին մի թուրք գեներալ օգնել էր ընտանիքիս փախչել Լիբանան: Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո մենք մի խումբ հայերի հետ գաղթեցինք Խորհրդային Միություն»: Մարին 4 ամիս ճանապարհորդում էր Հնդկաստանով և որոշել էր այցելել Կալկաթա՝ մասնակցելու հիշատակման արարողությանը: Պարբերականը հավելում է, որ 2014 թվականին տարի Կալկաթան հրաժեշտ էր տվել իր երևելի քաղաքացիներից մեկին՝ «Սադեր փողոցի դքսուհի» անունով հայտնի Վիոլեթ Սմիթին, որը Ցեղասպանությունից փրկված հայազգի ամուսինների դուստրն էր: 1962 թվականից ի վեր Սմիթը հայուհին մեծ հաջողությամբ ղեկավարում էր քաղաքի Fairlawn հյուրանոցը: Նկարում՝ Սբ. Նազարեթի եկեղեցին Կալկաթայում

Նմանատիպ նյութեր