3160 դիտում
13:11 24-04-2015
Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի և Սերբիայի նախագահները գրառումներ են կատարել Ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի մատյանում. լուսանկարներ
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի նախագահներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան:
Չորս երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի առաջնորդները շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան նոր մշտական ցուցադրությանը:
Չորս նախագահները շրջայցի ավարտին գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի մատյանում:
Նախագահները մեծ տպավորություն էին ստացել նորաբաց թանգարանային ցուցադրությունից: Հիշեցնենք, որ նոր թանգարանի ցուցադրական տարածքը ընդարձակվել է երկուսուկես անգամ՝ կազմելով 2400 քառակուսի մետր. Հայաստանում առաջին անգամ կիրառվել են համաշխարհային թանգարանային պրակտիկայում լայն տարածում գտած նոր տեխնոլոգիաներ, նախագծային մոտեցումներ ու լուծումներ: Թանգարանային ցուցադրության բովանդակային լուծումները, տեքստային նյութերն ու բացատրագրերը հիմնված են ցեղասպանագիտության ոլորտում վերջին տարիների գիտական ու մեթոդական մշակումների վրա: Դրանք երեք լեզուներով հայերեն, անգլերեն, ռուսերեն կազմվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական անձնակազմի մանրակրկիտ ու համալիր աշխատանքի շնորհիվ: Աշխատանքներին խորհրդատվական աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից ձևավորված թանգարանային փորձագիտական խումբը:
Թանգարանային մշտական ցուցադրության մեջ ամփոփվել են վերջին 7-8 տարիների հավաքչական աշխատանքի արդյունքում ձեռք բերված հազարավոր նորահայտ նյութերը: Դրանց մի մասը ներկայացված է տպագիր, ինչպես նաև մուլտիմեդիայի՝ պրոյեկտորների և հպումով աշխատող էկրանների տեսքով: Ներկայացված են նաև բնօրինակ և եզակի լուսանկարներ, գրքեր, փաստաթղթեր և այլն: Թանգարանային նոր ցուցադրական տարածքն ունի տասներկու սրահներч նախկին երեք սրահների փոխարեն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
1708 դիտում
14:36 21-08-2022
Մի շարք երկրների դեսպաններ գրառումներ են կատարել Կատարում ՀՀ դեսպանությունում բացված սգո մատյանում
1909 դիտում
13:30 11-10-2018
Էմանուել Մակրոնը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի պատվավոր հյուրերի հուշամատյանում
888 դիտում
16:51 23-09-2014
Էդուարդ Շարմազանովը գրառում է կատարել Պրահայի քաղաքապետարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում
Այս բաժնից
664 դիտում
16:42 06-02-2025
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է, կան դժվարանցանելի և փակ ճանապարհներ
1027 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին