1121 դիտում
10:17 24-04-2015
Իրավաբանները քննարկում են դատապարտման իրավական հիմքերը. ՀԱ
««Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակում երեկ իր աշխատանքները շարունակեց «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» թեմայով գիտաժողովը,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Ո՞րն է մեր նպատակը, ի՞նչ ենք ակնկալում ստանալ Թուրքիայից, ի՞նչ է ենթադրում հատուցումը, միջազգային ո՞ր դատարանին պետք է ներկայացնել հայոց պահանջատիրության հայցադիմումը, ո՞վ է լինելու հայցադիմում ներկայացնող կողմը` պետությո՞ւնը, թե՞ ֆիզիկական անձը` ցեղասպանության ենթարկվածի ժառանգը. հարցերը շատ էին ու ներկաներից ամեն մեկը փորձեց յուրովի պատասխանել հարցապնդումներին` միաժամանակ նկատելով` բազմակարծությունից նեղվել պետք չէ, դրանք մի օր միասնական փաթեթ են դառնալու:
Ապագա հայցի հիմքերը
Թուրքիայի Հանրապետությունն այլ ելք չի թողնում հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը, քան պահանջատիրության հարցը լուծել միջազգային դատական կարգով. հայտարարեց ԳԱԱ Հայոց ցեղասպանության ինստիտուտի պատմության բաժնի վարիչ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ, հնչեցնելով հարցը` ի՞նչ իրավական հիմքերի վրա կարող ենք հենվել, և որոնք կարող են դառնալ մեր ապագա հայցի հիմքերը:
Որպես այդպիսին՝ Մարուքյանը նախ հիշատակվեց 1915թ. մայիսի 24-ին երեք երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Անգլիայի կողմից ընդունված հայտնի հռչակագիրը, որով փաստորեն «երեք տերությունները հայտարարեցին` Թուրքիան պատասխան է տալու պատերազմից հետո»: Հռչակագիրը հայ ժողովրդի դեմ կատարվողը բնութագրեց հանցագործություն մարդկության ու քաղաքակրթության դեմ, այսինքն՝ «տրվեց քաղաքական և իրավական գնահատական հենց այն փուլում, երբ Թուրքիան շարունակում էր հայ ժողովրդի դեմ իրականացնել այդ հանցագործությունը»» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»