211652_close_icon
views-count1306 դիտում article-date 21:21 27-12-2020

Ռոբերտ Հայրապետյան. Իշխանական խմբակցության իրավաբանները առնվազն չեն տարբերակում նյութական ու վարույթային նորմերը, ինչն էլ հենց ողջ խեղկատակության հիմքն է

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ իշխանական խմբակցությունը որոշման նախագիծ է ներկայացրել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։ Ակնհայտ է, որ քայլականների ջղաձգումները որևէ աղերս չունեն ոչ պառլամենտարիզմի, ոչ էլ առավել ևս իրավաբանության հետ։ Որոշման նախագիծը ինքնին հակաիրավական է, իսկ այն ընդունելու դեպքում՝ առոչինչ, քանի որ «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածով նախատեսված է, թե որ դեպքերում է դադարում ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները․ 1) դադարել կամ դադարեցվել են նրա պատգամավորական լիազորությունները. 2) նա հրաժարական է տվել. 3) նա դուրս է եկել կամ հեռացվել խմբակցությունից, որոնցից ոչ ոք գոյություն չունի։ Զավեշտալի է նաև հանգամանքը, որ ԱԺ կայքում տեղադրված որոշման նախագծի նախաբանում չկա որևէ իրավական ակտի՝ որևէ հոդվածի՝ որևէ նորմի՝ որևէ իրավադրույթ, որով ԱԺ-ն պետք է ղեկավարվար որոշումը կայացնելիս։ Իրավաբանական իմպոտենցիան այս իշխանությունների մոտ հոգեբանական հիվանդությունից վաղուց սերտաճել է ֆիզիոլոգիական խրոնիկ հիվանդության։ Հ.Գ. ավելորդ եմ համարում նշել, որ իշխանական խմբակցության իրավաբանները առնվազն չեն տարբերակում նյութական ու վարույթային նորմերը, ինչն էլ հենց ողջ խեղկատակության հիմքն է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր