211652_close_icon

Խուզարկությամբ հրացան և 15 փամփուշտով փամփշտակալ է հայտնաբերվել

views-count753 դիտում article-date 14:07 22-04-2015
Օրերս ոստիկանության ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղի բնակիչ, 1961 թ. ծնված Արմեն Ա.-ի բնակարանում, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի պահվող «ԻԺ 18Ե» տիպի մեկփողանի ողորկափող հրացան և փամփշտակալ՝ 15 փամփուշտով: Առգրավված հրացանը և փամփուշտները ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր