211652_close_icon
views-count1007 դիտում article-date 15:52 08-05-2015

Ոստիկանները հայտնաբերեցին որսորդական հրացան, 66 փամփուշտ, նռնակ և ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 32 փամփուշտով

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Վարշավյան փողոցում գտնվող դպրոցի մարզադաշտի պատի տակ զենք-զինամթերք է թողնում: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են երկփողանի, ողորկափող, կարճեցված փողով որսորդական հրացան, տարբեր տրամաչափի 66 փամփուշտ, նռնակ` առանց պայթուցիչի, և ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 32 փամփուշտով: Նշանակվել է դատաձքաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր