211652_close_icon
views-count875 դիտում article-date 13:49 16-10-2015

Խուզարկությամբ 8 փամփուշտով լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, Հ. Հովհաննիսյան փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Արմեն Ս.-ն: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «VALTRO» մակնիշի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր