3780 դիտում
11:06 21-04-2015
Տավուշի մարզպետը կարողացել է միլիոնատեր դառնալ. Ժողովուրդ
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, որ վերջին 20 տարիներին միայն պետական պաշտոններ է զբաղեցրել, կարողացել է միլիոնատեր դառնալ: Նրա ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ 2014-ի վերջին մարզպետն ունեցել է 31 մլն 300 հազ. դրամ և 110 հազ. դոլար դրամական միջոց: Տարվա սկզբին նրա գումարները եղել են 40 մլն դրամ և 200 հազ. դոլար: Ու թեև մարզպետի եկամուտն անցած տարի կազմել է 2 մլն 583 հազ. դրամ, այնուամենայնիվ անցած տարի նա գնել է «Toyota Land Cruiser 1004.51» մակնիշի ավտոմեքենա՝ վճարելով 7 մլն 500 հազ. դրամ: Տպավորիչ է նաև մարզպետի կնոջ՝Աննա Ազատյանի ունեցվածքի հայտարարագիրը: Նա ունի 101 մլն դրամ և 400 հազ. եվրո: Աբովյանի դուստրը՝ Անուշ Աբովյանը, 2014-ին 15 մլն դրամով գնել է «Toyota Rav 42.0 Gas»: Իսկ, ահա, մարզպետի որդին՝ Աշոտ Աբովյանը, 2014-ին 20 մլն դրամով գնել է «Mercedes-Benz G 55 AMG»: Նկատենք, որ Աշոտ Աբովյանի տարեկան աշխատավարձը 1 մլն 320 հազար դրամ է: Հետաքրքիր է՝ որտեղի՞ց չինովնիկի ընտանիքին այսքան փող ու կարողություն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2469 դիտում
22:50 03-06-2015
«Արսենալի» հարձակվողը «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղում շահել է 125 հազար եվրո. տեսանյութ
3682 դիտում
09:53 26-07-2020
ԱՄՆ-ում մահացել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուի առաջին հաղորդավարը
8243 դիտում
22:36 13-05-2021
Ադրբեջանցիները կարողացել են ՀՀ տարածք գալ, քանի որ չենք կարողացել ամբողջ սահմանը կահավորել. Արմեն Գրիգորյան
Այս բաժնից
1045 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1267 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»