«Արսենալի» հարձակվողը «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղում շահել է 125 հազար եվրո. տեսանյութ
Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Լուկաս Պոդոլսկին Գերմանիայում դարձել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդման հերոսը: 29-ամյա ֆուտբոլիստը հաղորդմանը մասնակցել է Գերմանիայի հավաքականի խոհարար Հոլգեր Ստրոմբերգի հետ և շահել 125 հազար եվրո, որը ամբողջությամբ փոխանցվել է Պոդոլսկիի բարեգործական հիմնադրամ:
Խաղացողների համար անհաղթահարելի է դարձել այն հարցը, թե նշված քաղաքներից որն է ամենամարդաշատը` Համբուրգ, Մարսել, Բարսելոնա և Միլան:
Նշենք, որ Պոդոլսկին վարձավճարով իտալական «Ինտերում» մրցաշրջան անցկացնելուց հետո է վերադառնում «Արսենալ»: