Ապրիլի 24-ին Պուտինը կժամանի Հայաստան. Կրեմլ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ապրիլի 24-ին կժամանի Հայաստան: Այս մասին [url=http://kremlin.ru/events/president/news/49277]հաղորդագրություն [/url]է տարածել Կրեմլի մամլո ծառայությունը:
ՌԴ նախագահը կմասնակցի Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումներին:
Այցի շրջանակներում Պուտինը հանդիպում կունենա Սերժ Սարգսյանի հետ: Կքննարկվեն երկկողմ օրակարգի հարաբերություններին, ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային իրադարձություններին առնչվող ակտուալ թեմաներ: