Պուտինը Կրեմլ է հրավիրել ԱՄՆ-ից արտաքսված ռուս դիվանագետների երեխաներին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է ԱՄՆ-ից արտաքսված 35 դիվանագետների երեխաներին հրավիրել Կրեմլ՝ մասնակցելու ամանորյա միջոցառմանը։ Այդ մասին հայտնում է Tass-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան ՌԴ նախագահի և կառավարության անդամների տեղափոխմամբ զբաղվող ավիաընկերության օդանավը վայրէջք է կատարել մոսկովյան օդանավակայանում։
Դիվանագետներին ամերիկյան իշխանությունները 72 ժամ էին տվել երկիրը լքելու համար։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին Օբաման հրամանագիր էր ստորագրել՝ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջցներ կիրառելու վերաբերյալ, ինչի շրջանակներում էլ ԱՄՆ-ում աշխատող 35 դիվանագետներ իրենց ընտանիքների հետ ստիպված են եղել հեռանալ ԱՄՆ-ի տարածքից։
Կերմլը վրդովվել է ԱՄՆ-ի քայլից և հայտարարել, որ նման քայլն առանց պատասխանի չի մնալու, և Մոսկվան անպայման համապատասխան միջոցառումներ կձեռնարկի։
«Փոխադարձությունը դիվանագիտության և միջազգային հարաբերությունների օրենքն է»,-ասել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։