211652_close_icon
views-count18623 դիտում article-date 19:32 18-04-2015

Դատախազության, թե՞ Քննչական կոմիտեի համարանիշներով Toyota-ի վարորդը՝ փայլուն օրինախախտման հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս հորդորել է որպեսզի վարորդները ճանապարհային երթևեկության կանոնները չխախտեն, հակառակ դեպքում՝ օրինախախտների նկատմամբ կկիրառվեն վարչական տույժեր: Երթևեկության կանոնները չխախտելու մեջ է մտնում նաև, երբ վարորդը մեքնենա վարելու ընթացքում չի կապում ամրագոտին: Այսօր՝ ապրիլի 18-ին, Աբովյան քաղաքում ֆոտոլրագրող Գագիկ Շաշմյանը լուսանկարների շարք և տեսանյութ է արել, որով երևում է, թե ինչպես է Toyota մակնիշի 121 GG 01 համարանիշի ավտոմենքենայի վարորդը Ռոսիայի փողոցում մեքենան վարում առանց ամրագոտու: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված համարանիշները հաշվառված են ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում: [color=#A40000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Ճանապարհային ոստիկանությունը օրինախախտ վարորդին իր կատարած օրինախախտման համար վարչական պատասխանատվության կենթարկի, իսկ եթե պարզվի, որ վարորդը դատախազության համակարգի կամ ՀՀ քննչական կոմիտեի աշխատակից է, վստահ ենք, որ այդ գերատեսչությունների ղեկավարները կնախատեն օրինախախտին: Մենք էլ օրինախախտ վարորդի տվյալները կներկայացնենք մեր ընթերցողին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր