211652_close_icon
views-count9062 դիտում article-date 09:49 18-09-2014

Սփյուռքի նախարարության պաշտոնյան «Արի տուն» անվան տակ՝ օրինախախտման հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որ տրանսպորտային միջոցները չկայանեն հասարակական տրանսպորտի կանգառի կետի տարածքում, հակառակ դեպքում օրինախախտ վարորդները՝ անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից, ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից կենթարկվեն վարչական պատասխանատվության, քանի որ տրանսպորտային միջոցը կայանելով այդ հատվածներում՝ խոչընդոտ են ստեղծում քաղաքային տրանսպորտի համար: Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես է Honda մակնիշի 075 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, իրեն դնելով «կինոյի տղու» տեղը, ավտոմեքենան 30 րոպեից ավելի կայանել Կիևյան փողոցում՝ հասարակական տրանսպորտի կանգառի կետում: Վարորդը, ով իր կոստյումին կրում էր Հանրապետական կուսակցության կրծքանշանը, երևի թե մտածում էր, որ այն իրեն տվել են՝ որպես «անձեռնմխելի» անձի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի «Պետական կառավարչական հիմնարկի» հաշվեկշռում: Կարծում ենք, որ այս հրապարակումից հետո Երևանի ՃՈ-ն օպերատիվորեն կարձագանքի և Սփյուռքի նախարարության օրինախախտ չինովնիկին կասի. «Արի տուն..», այս պարագայում՝ «գայի պլաշադկա»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր