Իրանը ՄԱԿ-ում Եմենի հակամարտությունը կարգավորելու ծրագիր է ներկայացրել
Իրանը ՄԱԿ-ում Եմենի հակամարտությունը կարգավորելու 4 կետանոց ծրագիր է ներկայացրել:
Առաջինը հրադադարի հաստատումն է: 2-րդով նախատեսվում է մարդասիրական միջանցք բացել` տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: Այնուհետև ծրագրվում է վերսկսել երկխոսությունը հակամարտության բոլոր կողմերի հետ, իսկ վերջում ձևավորել «Ազգային միասնության ընդգրկուն կառավարություն»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դեռևս չի արձագանքել Իրանի առաջարկին: