211652_close_icon

Բաքուն մերժում է ԼՂ հակամարտությունը կարգավորելու բոլոր առաջարկները. Է. Նալբանդյան

views-count2979 դիտում article-date 15:46 08-04-2015
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միմիայն քաղաքական ճանապարհով և այն բանից հետո, երբ Ադրբեջանի դիրքորոշումը համընկնի միջազգային միջնորդների դիրքորոշման հետ, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում: Նա նշել է, որ Հայաստանի դիրքորոշումն էլ համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը: «Իսկ երբ Ադրբեջանի դիրքորոշումը համահունչ կլինի միջազգային հանրության դիրքորոշմանը, իսկ համանախագահներն ունեն հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի միջազգային հանրության մանդատը, այդ ժամանակ մենք էլ դուրս կգանք այն կարգավորող քաղաքական ուղու վրա»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը մինչ օրս մերժում է հակամարտության կարգավորման վերաբերյալ համանախագահների բոլոր առաջարկները: «Սակայն այլընտրանք չկա: Հայաստանը շարունակելու է ջանքերն ուղղել բացառապես խաղաղ կարգավորմանը»,-ընդգծել է ՀՀ արտգործնախարարը:

Նմանատիպ նյութեր