Իրանը Եմենի հակամարտությունը կարգավորող պլան է առաջարկել
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր Մադրիդում մամլո ասուլիսի ժամանակ Եմենի հակամարտության կարգավորման պլան է առաջարկել:
Զարիֆը նախ և առաջ կարևորել է ռազմական գործողությունները դադարեցնելու, հրադադարի ռեժիմ սահմանելու և բնակիչներին հումանիտար օգնություն ուղարկելու անհրաժեշտությունը և ընդգծել, որ հարկավոր է հակամարտող եմենյան կողմերի միջև երկխոսություն կազմակերպել, իսկ Եմենի կառավարությանը առաջարկել է ստեղծել լայն կոալիցիա:
Իրանի արտգործնախարարը ևս մեկ անգամ շեշտել է, որ Իրանը դեմ է հանդես գալիս Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ միջազգային կոալիցիոն ուժերի ռազմական միջամտությանը: