937 դիտում
11:59 18-04-2015
Մինսկում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել
Ապրիլի 16-ին Մինսկի Բարեկամության տանը Բելառուսում ՀՀ դեսպանությունը հայ համայնքի աջակցությամբ կազմակերպել էր ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցահանդեսին իրենց աշխատանքներն էին ներկայացրել բելառուսահայ նկարիչներ և քանդակագործներ Գրիգոր Դանիելյանը, Լևոն Դարբինյանը, Արմեն Սարդարովը, Սպարտակ Հարությունյանը և Հռիփսիմե Գևորգյանը:
Ցուցահանդեսին ներկա էին Բելառուսում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Բացման խոսքով հանդես եկավ Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը՝ խոսելով 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում թուրքերի կողմից հայ ազգի նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին: Դեսպանը նշեց, որ հոգևոր արժեքներով, հավատքով ու ապրելու տենչով ապրող ու ստեղծագործող ազգը սպանելն անհնար է: Նա իր շնորհակալությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր կիսում են հայ ժողովրդի վիշտը:
Ելույթով հանդես եկավ նաև Բելառուս-Հայաստան բարեկամության ընկերակցության նախագահ Նաում Գալպերովիչը:
Ցուցահանդեսին ներկայացված էին նաև Արևմտյան Հայաստանի գեղատեսիլ վայրերին, հայկական ճարտարապետության կոթողներին, կրթօջախներին, մշակութային ժառանգությանը և Հայոց ցեղասպանությանը վերաբերող արխիվային նկարներ:
Նմանատիպ նյութեր
1412 դիտում
16:16 07-03-2015
Հռոմում բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես
974 դիտում
11:42 25-05-2015
Բեյրութում բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես
Այս բաժնից
751 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
757 դիտում
15:33 25-01-2025
Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները
1159 դիտում
14:59 25-01-2025
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել