4426 դիտում
11:09 09-06-2018
ԱՄՆ-ն երկու անգամ լավ հնարավորություն ուներ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար․ Սամանթա Փաուեր
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Սամանթա Փաուերը «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակում այցելել էր Երևան: Երևանում երեկ լրագրողների հետ զրույցում նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման ընթացքին։
Խոսելով պատճառների մասին, թե ինչու ԱՄՆ-ն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Փաուերը նշել է, որ ճանաչման հնրավորություն կար 2009-ին, սակայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շատ կարևոր ու փխրում փուլում էր։ Հետո 100-ամյակին շատ լավ հնարավորություն էր ճանաչելու համար, սակայն ԱՄՆ-ին տրվեց թուրքական բազաների հասանելիությունը Իսլամական պետության դեմ պայքարում։ «Բայց իսկապես չկա արդարացում։ Միշտ լինելու են խնդիրներ ու հանգամանքներ»,- ասել է Սամանթա Փաուերը։
ԱՄՆ նախկին դեսպանը հույս հայտնեց, որ ԱՄՆ-ում նոր սերունդներն այլ կերպ կվարվեն հավելեց, զուգահեռ անցկացնելով, որ ընդամենը 20 տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել, որ շատ երկրներ, ինչպիսին է Գերմանաին, կամ Հռոմի պապը Ցեղասպանությունը կճանաչեն:
Նմանատիպ նյութեր
1312 դիտում
15:59 26-09-2023
ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին. Սամանթա Փաուեր
997 դիտում
17:23 10-07-2024
Խաղաղության պայմանագիրը կբացի մեծ հնարավորություններ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար. Սամանթա Փաուեր
Այս բաժնից
877 դիտում
19:24 06-01-2025
Կանադայում շուրջ 9 հազար մարդ փոթորիկի պատճառով մնացել է առանց էլեկտրականության
1225 դիտում
18:53 06-01-2025
Ղարաբաղում Ռուսաստանն աջակցեց Ադրբեջանի գործողություններին. Մակրոն
955 դիտում
17:40 06-01-2025
Նարենդրա Մոդին մտադիր է փետրվարին այցելել Փարիզ