211652_close_icon

ԻՊ զինյալները կորցրել են Իրաքում գրաված տարածքների մոտ 30 տոկոսը

views-count936 դիտում article-date 11:29 15-04-2015
Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվ Ուորենը հայտարարել է, որ Միացյալ նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածներից հետո "Իսլամական պետություն" խմբավորման զինյալները կորցրել են Իրաքում գրաված տարածքների մոտ 30 տոկոսը: Նրա խոսքով, դեռևս շուտ է խոսել այն մասին, որ իրավիճակը կտրուկ փոխվել է, սակայն օդային հարվածներն ու իրաքյան բանակը "Իսլամական պետություն" խմբավորմանը զգալի վնաս են հասցնում: Ուորենը նաև նշել է, որ Սիրիայում "Իսլամական պետության" դիրքերն անփոփոխ են` չնայած սեպտեմբերից սկսված ավիահարվածներին:

Նմանատիպ նյութեր