ԻՊ-ը կորցրել է Սիրիայում ու Իրաքում իր տարածքների 22 %-ը. զեկույց
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կորցրել են Սիրիայում ու Իրաքում այն տարածքների 22 տոկոսը, որոնք վերջին 14 ամիսներին գտնվում էին իրենց իսկ վերահսկողության ներքո: Այդ մասին նշված է HIS հետազոտական-վերլուծական գործակալության հրապարակած զեկույցում, փոխանցում է BBC-ն:
Գործակալության փորձագետները հաշվարկել են և եկել եզրակացության, որ նույն այդ ժամանակահատվածում ԻՊ-ը զրկվել է նաև իր եկամտի 40 %-ից, որը ստանում էր նավթի վաճառքից:
Նախորդ գնահատականների հետ համեմատելով՝ ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքը փոքրացել է 8%-ով: