7930 դիտում
15:26 13-12-2020
Պատերազմի առաջին 15 րոպեում հայկական կողմը կորցրել է իր հակաօդային ուժերի 50 տոկոսը, հրետանու՝ 40 տոկոսը. Սամվել Բաբայանը մանրամասներ է ներկայացրել պատերազմից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://https://168.am/2020/12/13/1427243.html?fbclid=IwAR0mi6hMTdUhmjWeK6uWhf21Hft9BhcGwcQG-xOsk3vJrDeQd3-X6ZiFnIU]168.am[/url]-ը գրում է. «Ամսի 27-ին առավոտյան 15 րոպեում հայկական կողմը՝ Ղարաբաղի թևը իր 50 տոկոս հակաօդային ուժերն ա կորցրել, խփվել ա, 40 տոկոս՝ հրետանին, հենց առաջին օրը»,- այս մասին Meronq.am-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը:
«Ղարաբաղը պետք է հավաքեր 17.500 ՄՈԲ ռեսուրս, առաջին փուլում՝ 7500-8000, առաջին փուլը 90 տոկոսով կատարել ա, դրանից հետո էլ չի կատարել, որովհետև առաջին խնդիրը՝ պետությունը պետք է անմիջապես ռազմական ռելսի վրա դնել, չի կատարվել դա, երկրորդը՝ ազատ տվել են տեղաղարժ՝ դուրս գալ, մտնել, ով ոնց ուզում ա: Դա ամենամեծ սխալն ա եղել և ես դրա մասին ներկայացրել եմ և՛ նախագահին, և՛ Հայաստանի վարչապետի հետ եմ խոսել, դա անթույլատրելի էր, որովհետև եթե ղարաբաղցին Ղարաբաղում չի մնում, չի կռվում, ապա ինչքան էլ մենք անենք, չի ստացվելու: Այնուհետև 8000-ից, որ ստուգել ենք՝ ինչքանն են զորքերում, մոտ 3000 բացակայել են, թողել գնացել են»,- ասել է Սամվել Բաբայանը:
Սամվել Բաբայանը նշել է նաև, որ զորքերում խուճապ է եղել.
«Երբ զորքը տեսնում ա, որ մեր կողմից հակառակորդին չենք կարողանում ճնշել, չենք կարողանում պարտադրենք լռել, վախ ա իրանց մեջ մտնում, ու սկսում ա խուճապ: Երբ ՄՈԲ ռեսուրսը տալիս ես զորամասին, զորամասի հրամանատարը չի կարում կազմակերպի, որովհետև իր ունակությունները 3500-4000 մարդ ղեկավարելը չի, իր ունակությունները 2000-ն են: Այդ բացթողումները իսկույն ցույց տվեցին և սպայական կազմի 70 տոկոսից ավել իրանց տեղերում չէին»:
Հարցազրույցի ընթացքում Սամվել Բաբայանը հայտնեց նաև, որ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը 19 տարեկան զինվորին լեյտենանտի կոչում է տվել.
«Փախնողներ էլ են եղել: Ջալալ Հարությունյանը պարտադրված էր 19 տարեկան երեխուն լեյտենանտ տալու՝ վաշտում հրամանատար նշանակելու համար: Սպան փախել ա, սպան չի կատարում, սպան իր տեղում չի, սա խոսում է այն կադրային քաղաքականության մասին, որը տարիներին վարվել ա, դա մի տարվա չի, առնվազն վերջին 10 տարում դա կատարվել ա»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8675 դիտում
15:25 28-01-2020
Բաբայանը Ես եմ, Բաբայանը Դու ես, Բաբայանը մենք ենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2354 դիտում
13:39 28-04-2021
Դու ստել ես պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո. Արմեն Աշոտյանը՝ Արայիկ Հարությունյանին
Այս բաժնից
961 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1018 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
703 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը