Վլադիմիր Գասպարյանի հրամանով պետական պահպանության գլխավոր վարչությունը ունի նոր պետ
Այսօր՝ ապրիլի 14-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Վարդան Մինասյանը նշանակվել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ, ով մինչ այդ աշխատում էր նույն վարչության պետի տեղակալ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նորանշանակ վարչության պետին այսօր անձնակազմին է ներկայացրել ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Անուբաղ Համբարյանը: