ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ՃՈ-ն ունի նոր հետաքննչական բաժնի պետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 20-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Ալբերտ Նազարյանը նշանակվել է ՃՈ հետաքննչական բաժնի պետ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մինչ այդ Ա. Նազարյանն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Վայոց Ձորի մարզային բաժնի պետ:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի