211652_close_icon
views-count2406 դիտում article-date 16:54 14-04-2015

Օբաման պետք է օրինակ վերցնի Հռոմի պապից. LA Times

Կիրակի Հռոմի Ֆրանցիսկոս պապը համարձակ քայլ կատարեց՝ Սուրբ Պետրոս տաճարում պատարագով հիշատակելով 1,5 մլն հայերի սպանդի զոհերի հիշատակը և կոչելով այդ սպանություններն իրենց անունով՝ ցեղասպանություն, գրում է Los Angeles Times [url=http://www.latimes.com/opinion/editorials/la-ed-genocide-20150414-story.html]թերթը[/url]: Թերթը շարունակում է. «Դրա հետ կապված Թուրքիայի կառավարությունը կանչեց Անկարայում Վատիկանի դեսպանին և Վատիկանում՝ իր դեսպանին՝ խորհրդակցության համար: Թուրքիայի արտգործնախարար Մևլեթ Չավուշօղլուն էլ հայտաարեց, թե Պապի խոսքը հիմնավորված չէ պատմական որևէ փաստով, անօրինական է և անընդունելի: Օսմանյան կայսրության կողմից իրականացված զանգվածային սպանություններից մի ողջ դար անց էլ Թուրքիայի կառավարությունը շարունակում է ժխտել փաստացի հաստատված այն պատմական իրողությունը, որի համար Թուրքիան պատասխանատվություն է կրում առաջին ցեղասպանության համար, որին հետևել է էթնիկ, կրոնական և քաղաքական բռնությունների մի դար՝ Հոլոքոսթից մինչև Կոմբոջայի և Ռուանդայի ցեղասպանությունները: Թուրքիայի երկերեսանի տեսակետը հենց սկզբից էլ միավորել է իրական հանցագործությունը և ժխտողական վիրավորանքը: (Թուրքիան հայտարարում է, թե հայերից շատերը սպանվել են քաղաքացիական պատերազմի ժամանակ, իսկ շատ թուրքերի էլ սպանել են հայերը): Չնայած Բարաք Օբաման խոստացել էր իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եթե դառնար նախագահ, այնուամենայնիվ (ինչպես նրա նախորդները) նա խուսափում է ամենամյա իր ելույթում արտասանել Մեծ Եղեռն արտահայտությունը, ինչպես դա հայտնի է հայերենում: Ամենամեծ դեպքում նա այդ սպանություններն անվանել է «սարսափելի», մինչդեռ ամերիկյան կառավարության պնդումներից մեկով ասվում է, որ պետք է հավատարիմ մնալ այն սկզբունքին, որ նման վայրագությունները միշտ պետք է հիշենք, եթե ուզում ենք, որ դրանք չկրկնվեն»: Թերթը նկատում է. «Իսկ ինչպե՞ս կարող ես հիշել, եթե ծանոթ չես փաստերին: Օբաման ասում էր, որ իրողությունների, փաստերի ամբողջական իմացությունը բխում է մեր շահերից, մինչդեռ շարունակում է իր դաշնակցի հանդեպ իր դիվանագիտական պարը: Իրավ է, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները չափազանց կարևոր են ու պետք է պաշտպանվեն, սակայն ոչ պատմությունը ժխտելու հաշվին: Ռազմավարական առումով Թուրքիան ունի ԱՄՆ-ի կարիքը, իսկ ԱՄՆ-ին անհրաժեշտ է այդ շրջանում իր ռազմական առկայությունը (Ինջիրլիքի ռազմաբազայում): Այս գործընկերությունը ընդհանուր շահեր ունի, բայց մենք հույս ունենք, որ այն վտանգի տակ չի առնի ճշմարտության պնդումը: Նախագահը պետք է օրինակ վերցնի Ֆրանցիսկոս Պապից և ընդգրկի ցեղասպանություն բառը իր ամենամյա ելույթում: Ամուր ընկերությունը պահանջում է նման ազնվություն»:

Նմանատիպ նյութեր